Իրանը փակել է իր օդային սահմանը Իրաքյան Քրդստանի համար
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի նախօրեին՝ սեպտեմբերի 24-ին, Իրանը Իրաքի կենտրոնական իշխանությունների խնդրանքով փակել է իր օդային սահմանը Իրաքյան Քրդստանի համար: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի խոսնակ Քեյվան Խոսրավին: Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Սեպտեմբերի 24-ին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը արտահերթ նիստ է անցկացրել, որի արդյունքում որոշվել է Իրանից դեպի Սոլեյմանիե, Էրբիլ, ինչպես նաև Իրաքյան Քրդստանից Իրանի օդային տարածքով իրականացվող բոլոր չվերթները կասեցնել:
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե այն անկախանա Իրաքի կենտրոնական իշխանություններից։
Հիշեցնենք, որ օրերս Իրանում հանդիպել էին Իրաքի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Անվար Ամինը և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։
Հանդիպմանը հրամանատարները անդրադարձել էին Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեին, շեշտել, որ դրա անցկացումը բացասական ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի վրա։
Հավելենք, որ սեպտեմբերի 24-ից Իրանի զինուժը զորավարժություն է անցկացնում երկրի հյուսիս-արևմուտքում՝ Իրաքյան Քրդստանի հետ սահմանին:

Աղբյուրը՝ razm.info