Լրահոս

25.09.2017 11:38


Արմավիր-Մյասնիկյան ճանապարհին բախվել է 4 ավտոմեքենա․ կան տուժածներ

Արմավիր-Մյասնիկյան ճանապարհին բախվել է 4 ավտոմեքենա․ կան տուժածներ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:57-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մյասնիկյան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է 4 ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի 34 PU 489 (վարորդ՝ 1994 թ. ծնված Հ. Գ.), «ՎԱԶ 2102» մակնիշի 35 GD 063 (վարորդ՝ 1996 թ. ծնված Հ. Խ.), «Infiniti FX35» մակնիշի 99 QD 101 (վարորդ Կ. Ա.) և «BMW 320» մակնիշի 35 FQ 432 (վարորդ՝ 1984 թ. ծնված Բ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Բ. Մ.-ը և ողևոր՝ 1996 թ. ծնված Վ. Ղ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը