Լրահոս

25.09.2017 10:41


Գյումրիում ռուսական պետհամարանիշով «Toyota» է կողաշրջվել․ կա տուժած

Գյումրիում ռուսական պետհամարանիշով «Toyota» է կողաշրջվել․ կա տուժած

Սեպտեմբերի 25-ին, ժամը 05:36-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակ պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենա է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota RAV4» մակնիշի 0050 КВ 21 ռուսական պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է (վարորդ` 1995 թ. ծնված Ա. Ա.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացրել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը