ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել Վենեսուելայի, Իրանի և ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար (տեսանյութ)
ԱՄՆ-ում որոշում են կայացրել ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների նկատմամբ սահմանափակվում է երկրի տարածք մուտք գործելու իրավունքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած այս հրամանագիրը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ցանկում ներառվել են Վենեսուելան, Իրանը, Եմենը, ԿԺԴՀ-ն, Լիբիան, Սիրիան, Սոմալին և Չադը։
Ինչպես հայտնում է ТАСС-ը, Ներքին անվտանգության նախարարության կարծիքով՝ թվարկված պետությունները ոչ պատշաճ արձանագրություններ ունեն տեղեկատվության փոխանակման և անձանց նույնականացման առումով, ինչպես նաև դրանցում առկա են ռիսկային գործոններ:
Սուդանը հանվել է ցուցակից, որի քաղաքացիները Թրամփի նախորդ հրամանագրից հետո ընկած ժամանակահատվածում չէին կարողանում վիզա ստանալ։

7or.am