Աշխարհ

25.09.2017 08:17


Մերկելի գլխավորած դաշինքը հաղթել է Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում (տեսանյութ)

Մերկելի գլխավորած դաշինքը հաղթել է Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում (տեսանյութ)

Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը՝ ստանալով ընտրողների ձայների 33 տոկոսը։ Այս պաշտոնական տվյալները հրապարակել է Դաշնային ընտրական հանձնաժողովի նախագահը, հայտնում է ТАСС-ը։

Սոցիալ դեմոկրատները երկրորդ տեղում են՝ իրենց պատմության մեջ ամենավատ արդյունքով (20,5 տոկոս

Ընտրողների 12,6 տոկոսը ձայնը տվել է «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությանը, «Ազատ դեմոկրատական կուսակցությանը»՝ 10,7 տոկոսը, «Կանաչներին»՝ 8,9 տոկոսը, «Ձախերին»՝ 9,2 տոկոսը։

Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցում էր 42 կուսակցություն։ Քվեարկելու իրավունք ուներ 61․5 մլն մարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը