Լրահոս

27.01.2010 18:05

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Իրանի արտգործնախարարին

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Իրանի արտգործնախարարին

Հունվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիին, որը Երևանում է գտնվում հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին և նրա ղեկավարած պատվիրակությանը՝ Հ. Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի նիստը կպսակվի հաջողությամբ և առաջ կմղի մի շարք փոխշահավետ ծրագրեր էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում: Ապա զրուցակիցները քննարկեցին հանձնաժողովի նիստի օրակարգի հարցերը:

Հայ-իրանական երկկողմ հարաբերությունների համատեքստում զրուցակիցները նաև կարևորել են միջխորհրդարանական համագործակցությունը: Արտգործնախարար Մոթաքին ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին է փոխանցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները և վերահաստատեց ՀՀ պաշտոնական այց կատարելու վերջինիս պատրաստակամությունը, որի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2009թ. սեպտեմբերին  ՀՀ ԱԺ նախագահի  ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Հ. Աբրահամյանը ևս խնդրել է ԻԻՀ խորհրդարանի նախագահին փոխանցել իր ջերմ ողջույնները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։