Աշխարհ

23.09.2017 11:02


ՌԴ ԶՈւ-ն Միջերկական ծովից թևավոր հրթիռներով հարվածել է Իդլիբում գրոհայինների դիրքերին (տեսանյութ)

ՌԴ ԶՈւ-ն Միջերկական ծովից թևավոր հրթիռներով հարվածել է Իդլիբում գրոհայինների դիրքերին (տեսանյութ)

Սեպտեմբերի 22-ի առավոտյան Միջերկրական ծովից ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավից թևավոր «Կալիբր» հրթիռներ է արձակել Իդլիբում «Ան-Նուսրայի ճակատ» (ներկայում՝ «Թահրիռ աշ-Շամ») խմբավորման դիրքերին: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Հրթիռները թիրախավորել են ահաբեկչական խմբավորման զինյալների և տեխնիկայի կուտակումները և զենքի պահեստները, ինչպես նաև ոչնչացրել ավելի վաղ Սիրիայի բանակի և ՌԴ ռազմական ոստիկանության վրա հարձակում գործած և ՌԴ ՌՈ 29 աշխատակիցների շրջափակման մեջ ներգրրաված ստորաբաժանումների զրահապատ տեխնիկան:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ից Սիրիայի Հոմս քաղաքի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածում «Ան-Նուսրայի ճակատ» (ներկայումս՝ «Թահրիր աշ-Շամ») խմբավորման զինյալները լայմանասշտաբ հարձակում էին սկսելՍիրիայի բանակի և ՌԴ ուժերի վրա:

Գրոհայինները տանկերի և հետևակի մարտական մեքենաների աջակցությամբ 20 կմ ճակատով կարողացել էին ճեղքել Սիրիայի բանակի պաշտպանությունը և խորանալ շուրջ 12 կմ, ինչպես նաև շրջափակման մեջ վերցնել ՌԴ ռազմական ոստիկանության 29 հոգանոց դասակ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել էր վերացնել շրջափակումը:

Հավելենք, որ վերջին անգամ ՌԴ զինուժը՝ այդ թվում նաև նույն «Վելիկի Նովգորոդ» սուզանավից ահաբեկիչների ուղղությամբ թևավոր հրթիռներ էր արձակել սեպտեմբերի 14-ին:

Այս խորագրի վերջին նյութերը