Թուրքիայի վարչապետը 1 տարով երկարաձգել է Իրաքում ռազմագործողությունների թույլտվությունը
Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) է ներկայացվել վարչապետի որոշումը, որով ևս մեկ տարով երկարաձգվում է Իրաքում և Սիրիայում անդրսահմանային գործողություններ իրականացնելու հետ կապված կառավարությանը տրված իրավունքը:
Թուրքական «Milliyet» թերթիկայքի տեղեկացմամբ՝ փաստաթուղթը ԹԱՄԺ-ում քվեարկության կդրվի սեպտեմբերի 23-ին: Թուրքիայի վարչապետի ստորագրությունը կրող որոշման մեջ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում առաջիկայում ակնկալվող հանրաքվեն որակվել է որպես «ազգային անվտանգության սպառնալիք»:
Նշյալ փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն կատարած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մանրամասնել է, որ այն թույլ կտա ռազմական միջամտություն կատարել Թուրքիայի հարավային սահմաններից այն կողմ ցանկացած վտանգավոր զարգացման, որը կարող է սպառնալիք ստեղծել Թուրքիայի ազգային անվտանգությանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, տեղական ժամանակով 15:00-ին Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայում ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվել: Նիստի օրակարգային հարցը կլինի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեն: Ավելի ուշ կգումարվի նաև նախարարների խորհրդի նիստ, որտեղ կքննարկվեն Քուրդիստանի դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները:

Աղբյուրը` Ermenihaber.am