Թբիլիսիի կենտրոնական Պեկինի փողոցում առանց ավտոմեքենայի միջազգային օրվա առիթով հեծանվաերթ է տեղի ունեցել: Միջոցառումը կազմակերպել է «Հանուն Վրաստանի անվտանգ ճանապարհների ալյանս» ՀԿ-ն գործընկեր մի շարք կազմակերպությունների հետ:
Միջոցառմանը մասնակցել է «Վրացական երազանք»-ից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն, Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը, ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավար Նիլ Սկոտը և այլ երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:
Կախա Կալաձեն ասել է, թե հնարավոր է, որ հեծանվային արահետներ կառուցվեն մայրաքաղաքի ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցներում։
«Այսօր աշխարհում նշվում է «Առանց ավտոմեքենաների» միջազգային օրը: Հասարակական կազմակերպություններն այս միջոցառմամբ կարևոր գործի սկիզբ են դրել, որին միանում եմ նաև ես։ Ապագայում մենք պետք է լավագույն կերպով ներդնենք այս մշակույթը: Հեծանիվը առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մաս է։ Մեր քաղաքը հեծանվային երթևեկություն իրականացնելու մեծ ներուժ ունի»,- հայտարարել է Կալաձեն:
Թբիլիսիում բացվել է հեծանվային առաջին արահետը

Աղբյուրը՝ aliq.ge