Վրաստանում ավարտվել են հրթիռահրետանային ուժերի կրակային վարժանքները
Սեպտեմբերի 22-ին Վրաստանի զինված ուժերի «Վազիանի» զորավարժարարնում ավարտվել է Վրաստանի ԶՈւ հրթիռահրետանային ուժերի պլանային երեքշաբաթյա վարժանքները, որոնց ներգրավել էին «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Կրակային վարժանքների ընթացքում «Գռադ» ՀԿՌՀ-ներից խոցվել են 6 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ: Վարժանքներն ուղղված էին հրթիռահրետանային ուժերի շտաբերի և ստորաբաժանումների միջև համակարգված աշխատանքի որակի բարձրացմանը:
Դաշտային նման վարժանքներ նախատեսվում է անցկացնել նաև հետագայում:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Վրաստանում մեկնարկել է կապավորների «Կապ-2017» վարժանքները: «Կապ-2017» վարժանքները ամենամյա ավելի խոշոր՝ հրամանատարաշտաբային «Դիդգորի» զորավարժության նախապատրաստական փուլն են:

Աղբյուրը՝ razm.info