Ժիրայր Սեֆիլյան. «Այս տարին կարելի է համարել կորսված»
«7օր»-ի հետ զրույցում ամփոփելով տարին՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ նախորդ տարիներից այս տարին կարելի է չտարբերել։
-Մենք չենք գիտակցում ժամանակի թանկ լինելու հանգամանքը, և այս տարին կարելի է համարել կորցված, - ասել է Ժ. Սեֆիլյանը։ Նրա կարծիքով՝ ի տարբերություն նախորդների խոսակցություններ սկսվեցին և՛ Հայաստանում, և՛ արտերկրում հայերի կազմակերպվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Նա նաև կարևոր է համարում ձևավորված տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների թվի ավելացումը։
Իսկ հաջորդ տարվա սպասելիքներից են երկրի ապագայով մտահոգ մարդկանց շատացումն ու համախմբումը, որոնք գտնում են, որ երկիրը ճահիճից դուրս բերելու ելքը պետք չէ փնտրել առկա քաղաքական դաշտում և կուսակցական ձևաչափերում։