Լրահոս

27.01.2010 17:31


Մաքուր սրտով, բայց կեղտոտ ձեռքերով

Մաքուր սրտով, բայց կեղտոտ ձեռքերով

-Հայաստանի արտաքին պարտքը 3,5 մլրդ դոլար է,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ու նշել, թե դա ազդեցիկ թիվ է, բայց մեր տնտեսական իմպերատիվները ճիշտ աշխատելու պարագայում այդ պարտքը սպասարկելու խնդիրներ չենք ունենալու։

-Ուրիշ բան է, որ որոշ մարդիկ և իշխանությունները ևս ասում են, որ վարկային ռեսուրսների օգտագործման արդյունավետության տեսանկյունից չենք գտնվում ցանկալի մակարդակի վրա։

Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանն անդրադառնալով նույն թեմային՝ ասել է, թե պատմության ընթացքում միշտ էլ ճգնաժամեր եղել են, ու հիշեցրել է 90-ական թվականները.

-Բայց այդ թվերի ընթացքում մենք նման շռայլ ձևով չգնացինք արտաքին փոխառություններ վերցնելու։

Ինչ վերաբերում է 2009թ. վերցրած արտաքին պարտքին, ապա, Բ. Ասատրյանի տպավորությամբ, «հիվանդին նույն հիվանդության պատճառ հանդիսացող միջոցներով բուժելու փորձ է արվել»։

ՀԱԿ ներկայացուցչի խոսքերով՝ չմտածված, չհաշվարկված գործողություն է եղել այդքան պարտք վերցնելը։

-Մեր պատմության ընթացքում ամենաթանկ պարտքն անցյալ տարի ենք վերցրել։ Այս իշխանություններն այդ իրավունքը չունեին. նրանք մի օր գնալու են, այդ պարտքը մեր երեխաների վրա է մնալու,-ասել է Բ. Ասատրյանը։

-Իրենք այդ ամենն անում են մաքուր սրտով,-միջամտել է Վարդան Բոստանջյանը։

-Բայց կեղտոտ ձեռքերով,-հավելել է Բագրատ Ասատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը