Լրահոս

23.09.2017 12:41


Վրաերթի են ենթարկվել 15-ամյա, 20-ամյա, 28-ամյա և 7-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 15-ամյա, 20-ամյա, 28-ամյա և 7-ամյա քաղաքացիներ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.20-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 28-ամյա տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.45-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան աջ կողային հայելիով վրաերթի է ենթարկել իրեն և հեռացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ տղամարդուն վրաերթի է ենթարկել 34-ամյա Ա. Վ-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.00-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 20-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի կենտրոնական և 8-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը