Էրդողանն այսօր ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազգային անվտանգության խորհրդի և նախարարների խորհրդի նիստ է հրավիրել: Թուրքական պետական «Trthaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 22-ին, տեղական ժամանակով 15:00-ին ՝ նախագահական նստավայրում:
Ազգային անվտանգության նիստին կքննարկվեն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության (ՀԻՔԻ)՝ սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեն, ինչպես նաև՝ մի շարք ներքին և արտաքին զարգացումներ:
Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո՝ ժամը 18:00-ին տեղի կունենա նաև նախարարների խորհրդի նիստը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի առթիվ Նյու Յորք մեկնած Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ՀԻՔԻ-ի հանրաքվեն անպայման քննարկման կդրվի նախարարների խորհրդում:
Նա հավելել էր, որ կքննարկվեն նաև Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները, որոնք, ըստ Էրդողանի, սովորական պատժամիջոցներ չեն լինի:
«Մենք այդ վճռականությունը կցուցաբերենք, քանի որ մենք երբեք մենակ չենք թողել Հյուսիսային Իրաքի տեղական կառավարությանը», - հավելել է Էրդողանը:

Աղբյուրը` Ermenihaber.am