Լրահոս

22.09.2017 15:38


Արա լեռան լանջին իրականացվում են հետմարման և հրդեհաշիջման աշխատանքներ

Արա լեռան լանջին իրականացվում են հետմարման և հրդեհաշիջման աշխատանքներ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին՝ բուսածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ:

Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, Արագածոտնի մարզպետը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, Կոտայքի ՄՓՎ պետի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ փոխգնդապետ Ա. Գյուրջինյանը և Բուժականի, Երնջատափի, Սարալանջի գյուղապետերը:

Սեպտեմբերի 22-ին, ժամը 08:35-ին հրդեհը մեկուսացվել է:

Ժամը 10:56-ի դրությամբ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից դեպքի վայր է մեկնել 10 փրկարար:

Ժամը 13:40-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 67 փրկարար ծառայող և 4 միավոր տեխնիկա:

Իրավիճակը վերահսկելի է. առինձին տեղամասերում իրականացվում են հետմարման և հրդեհաշիջման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը