Թուրքական զինուժը ստացել է 24-րդ T-129 Atak հարվածային ուղղաթիռը
Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի սպառազինությանը հանձնվել է թվով 24-րդ թուրք-իտալական համատեղ արտադրության T-129 Atak հարվածային ուղղաթիռը: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերին նախատեսվում է մատակարարել ևս 35 միավոր նման ուղղաթիռ: 23-րդը հանձնվել էր 2017 թ. հունիսի 30-ին:
T-129 Atak հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.
Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:
Նշված հարվածային ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։
Ներկայում այն առավելապես կիրառվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններում:
Թուրքական զինուժը ստացել է 24-րդ T-129 Atak հարվածային ուղղաթիռը
Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի սպառազինությանը հանձնվել է թվով 24-րդ թուրք-իտալական համատեղ արտադրության T-129 Atak հարվածային ուղղաթիռը: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերին նախատեսվում է մատակարարել ևս 35 միավոր նման ուղղաթիռ: 23-րդը հանձնվել էր 2017 թ. հունիսի 30-ին:
T-129 Atak հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.
Նշված հարվածային ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։
Ներկայում այն առավելապես կիրառվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններում:
Աղբյուրը՝ razm.info