Թուրքական զինուժը շարունակում է վարժանքները Իրաքի սահմանին
Թուրքիայի զինուժը շարունակում է զորավարժությունը Իրաքի հետ սահմանային Հաբուր անցակետի շրջանում: Սահմանային անցակետից շուրջ 2 կմ հեռավորության վրաանցկացվող վարժանքներին ներգրավվել են տանկեր, հրետանի, հրթիռային տեխնիկա ևս: Այս մասին հայտնում էթուրքական պետական TRT հեռուստաընկերության կայքը:
Զորավարժության 4-րդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, Թուրքիայի ԶՈւ տանկային ստորաբաժանումները մանևրային վարժանքներ են արել Իրաքի սահմանին շատ մոտ գտնվող շրջանում:
Զորավարժությանը ներգրավվել է Թուրքիայի ԶՈւ ավելի քան 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում նաև տանկեր, հաուբիցներ, հրթիռային կայաններ: Բացի այդ, վարժանքներին ներգրավվել են նաև անօդաչու թռչող սարքեր:
Նկատենք, որ վարժանքներն անցկացվում են Իրաքի քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջաններին սահմանկից տարածքում, սըտ որում՝ ոչ թե PKK-ի, այլ՝ հենց Իրաքի քրդական ինքնավարության ուժերի: Հիշեցնենք, որ քրդերը պատրաստվում են անկախության հանրաքվեի, ինչին հստակ դեմ է արտահայտվում Թուրքիան:
Թուրքական զինուժը շարունակում է վարժանքները Իրաքի սահմանին
Թուրքիայի զինուժը շարունակում է զորավարժությունը Իրաքի հետ սահմանային Հաբուր անցակետի շրջանում: Սահմանային անցակետից շուրջ 2 կմ հեռավորության վրա անցկացվող վարժանքներին ներգրավվել են տանկեր, հրետանի, հրթիռային տեխնիկա ևս: Այս մասին հայտնում էթուրքական պետական TRT հեռուստաընկերության կայքը:
Զորավարժության 4-րդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, Թուրքիայի ԶՈւ տանկային ստորաբաժանումները մանևրային վարժանքներ են արել Իրաքի սահմանին շատ մոտ գտնվող շրջանում:
Զորավարժությանը ներգրավվել է Թուրքիայի ԶՈւ ավելի քան 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում նաև տանկեր, հաուբիցներ, հրթիռային կայաններ: Բացի այդ, վարժանքներին ներգրավվել են նաև անօդաչու թռչող սարքեր:
Նկատենք, որ վարժանքներն անցկացվում են Իրաքի քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջաններին սահմանկից տարածքում, սըտ որում՝ ոչ թե PKK-ի, այլ՝ հենց Իրաքի քրդական ինքնավարության ուժերի: Հիշեցնենք, որ քրդերը պատրաստվում են անկախության հանրաքվեի, ինչին հստակ դեմ է արտահայտվում Թուրքիան:
Աղբյուրը՝ razm.info