Վրաստանից ոչ բոլոր ցանկացողներն են գնացել Եվրամիություն
Տարբեր պատճառներով, Վրաստանի 266 քաղաքացիներ, ովքեր մեկնել են Եվրամիության երկրներ, հետ են վերադարձել սահմանից:
2017 թ.-ի մարտի 28-ից, այսինքն, առանց մուտքի արտոնագրային ռեժիմի գործելուց հետո, սեպտեմբերի 18-ը ներառյալ Շենգեն գոտի են մուտք գործել Վրաստանի 86 հազար 500 քաղաքացիներ:
Եվրոպական խորհրդարանի ինտեգրման կոմիտեի ղեկավար Թամար Խուլորդավայի տեղեկատվության համաձայն, վերոնշյալ 86 500 այցից սահմանից հետ է վերադարձել 266 մարդ, ինչը կազմում է ընդհանուր տվյալների 0.3%-ը:
Մինչ սեպտեմբերի 18-ը` առանց մուտքի արտոնագրի ռեժիմի գործելը, 174 օր անց, համապատասխանաբար, պարզվում է, որ այս ընթացքում Վրաստանից Եվրոպա առանց մուտքի արտոնագրի միջինը իրագործվել է օրական 497 այց: Տվյալները չեն արտացոլում ծովային անցուղիները:
«Սա լավ տվյալներ է, և պարզ է այն, որ մեր քաղաքացիների համար Եվրամիության կողմից որևէ արհեստական խոչընդոտ չի ստեղծվել: Մեր տեղեկություններով, արձանագրված դեպքերը (հետ վերադարձի վերաբերյալ) կապված են միայն օբյեկտիվ պատճառներով կամ անձի մոտ կարգին չի եղել փաստաթղթերը, կամ խախտում է ունեցել, որի ընթացքում որոշակի ժամանակահատվածում անձը իրավունք չուներ շենգենյան գոտի վերադառնալ»,-ասում է Թամար Խուլորդավան:
Դեռ հստակեցված չի Եվրոպայում իրենց օրինական գտնվելու ժամանակահատվածը լրացած մարդկանց թիվը, և նրանց թիվը ովքեր չեն վերադարձել:

Նյութը` Грузия Онлайн
Աղբյուրը՝ jnews.ge