Լրահոս

22.09.2017 14:21


Ողբերգական դեպք Տավուշում. 26-ամյա վարորդը Нива-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխային

Ողբերգական դեպք Տավուշում. 26-ամյա վարորդը Нива-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխային

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Դավիթ Ծատուրյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 59 ՏՏ 993 համարանիշի ավտոմեքենայով Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 13-ամյա Դավիթ Դարբինյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական եկնտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Ծատուրյանը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, իսկ մահացած երեխան սովորում էր Վերին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը