Աշխարհ

22.09.2017 16:25


Դեր Զորում ահաբեկիչները կրակել են Իրանից հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյան վրա

Դեր Զորում ահաբեկիչները կրակել են Իրանից հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյան վրա

Սիրիայի Դեր Զոր քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները ականանետերով կրակել են Իրանից հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատար մեքենաների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Այս մասին սեպտեմբերի 20-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Բեռնատարների շարասյան վրա հարձակվել են Դեր Զորի քաղաքապետարանի մոտ։ Իրանից բեռնատարները տեղափոխում էին սնունդ և մոտ 20 տոննա դեղորայք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՊ զինյալները Դեր Զորում հարձակվել էին իրանական Press TV և Al-Alam հեռուստաալիքիների լրագրողների վրա։

Հարձակումը եղել էր Դեր Զոր քաղաքից 30կմ հարավ-արևմուտք գտնվող Քաբաջև քաղաքում, այն ժամանակ, երբ լրագրողները Դեր Զորում ընթացող մարտական գործողությունները լուսաբանելիս էին եղել։ Հարձակումից լրագրող չէր տուժել, սակայն վիրավորվել էր Սիրիայի ԶՈւ 3 զինծառայող։

Հավելենք, որ Սիրիայի կառավարական ուժերը սեպտեմբերի սկզբից մտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին խոշոր հենակետ Դեր Զոր նահանգ։

Սեպտեմբերի 18-ին Սիրիայի բանակը անցել է Դեր Զորով հոսող Եփրատ գետից արևելք, միևնույն ժամանակ սկսելով քաղաքի հյուսիսային շրջանների ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Հյուսիսից քաղաքին են մոտեցել նաև ԱՄՆ աջակցությամբ գործող քրդական ուժերը։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը