Ցուկերբերգն ԱՄՆ իշխանություններին «ռուսական միջամտության» գործով տվյալներ է փոխանցել (տեսանյութ)
Ամերիկյան Facebook ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը պատմել է 2016թ․ նախագահական ընտրություններին «ռուսական միջամտության» գործով ԱՄՆ իշխանությունների հետ իր համագործակցության մասին․ վերջիններին նա համապատասխան տվյալներ է փոխանցել։
Ցուկերբերգն այս հայտարարությամբ է հանդես եկել ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում՝ ընդգծելով, որ երկար ամիսների ընթացքում ընկերությունը զբաղվել է հետաքննությամբ և ավելացնելով, որ չի ցանկանում՝ օգտատերերից որևէ մեկն օգտագործի ընկերության գործիքները ժողովրդավարության խաթարման նպատակով։
Ցուկերբերգը հայտնել է, որ իրենք ռուսական գովազդով կեղծ հաշիվների ոչ մի ապացույց չեն գտել, սակայն տվյալները, որոնք հաջողվել է հավաքել, փոխանցել են Կոնգրեսին։
Ընկերությունը ծրագրում է շարունակել սեփական հետաքննությունը նախագահական նախորդ ընտրություններում Facebook-ում տեղ գտած գործընթացների հետ կապված։

7or.am