Մոսկվա- Գյումրի չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիում՝ ծխող ուղևորի պատճառով
Սեպտեմբերի 21-ին Մոսկվայից Գյումրի թռչող «Պոբեդա» ավիաուղիներին պատկանող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում՝ ծխող ուղևորի պատճառով: Այս մասին հայտնում է «Эхо Москвы»-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդը ծխել է օդանավում, չի ենթարկվել բորտուղեկցորդուհիների պահանջներին և ագրեսիվ պահվածք է դրսևորել: Օդանավի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել մոտակա՝ Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդիի օդանավակայանում, որտեղ ուղևորին ոստիկանությանը հանձնելուց հետո միայն կշարունակեն թռիչք:
Դեռևս հունիսին «Պոբեդա» ավիաուղիների ղեկավար Անդրեյ Կալմիկովը հայտնել էր, որ ուղևորը, ում մեղքով հարկադիր վայրէջք է կատարվում, կփոխհատուցի վայրէջքի հետ կապված բոլոր ծախսերը: Հիշեցնենք նաև, որ այսօրվա դրությամբ ընկերությունը ծխող ուղևորներին 3 հայց է ներկայացրել՝ ընդհանուր առմամբ պահանջելով 700 հազար ՌԴ ռուբլու (12 հազար դոլար) փոխհատուցում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։