Թուրքիան պատրաստվում է ֆրանս-իտալական ընկերությունից SAMP/T համակարգեր գնել
Ռուսաստանի S-400 ՀՕՊ համակարգեր գնելուց հետո Թուրքիան այլ երկրներից նոր զինատեսակներ կգնի: Թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ այս մասին տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Վերջինիս խոսքով՝ Թուրքիան արդեն սկսել է բանակցությունները Ֆրանսիայի և Իտլիայի հետ՝ նմանատիպ համակարգեր գնելու ուղղությամբ: Նախորդ օր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպում ունեցած Ստոլտենբերգը նշել է, որ խոսքը մասնավորապես ֆրանս-իտալական «Eurosam» ընկերության արտադրած SAMP/T զենիթահրթիռային համալիրների մասին է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե այդ բանակցությունները ինչ արդյունքի կբերեն, սակայն նա հույս է հայտնել, որ դրանք արդյունավետ կլինեն:

Աղբյուրը` Ermenihaber.am