Բաքվում նորից սկսել են խոսել «ղարաբաղյան հարցի լուծման այլընտրանքի մասին»
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվության ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը մեկնաբանել է Ղարաբաղի հարցի լուծման համար տարվող բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը։
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Ասլանովը հայտարարել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների հայտարարություններն արդեն բավարար չեն։
«Միջազգային կազմակերպությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն և որոշակի քայլեր ձեռնարկեն Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար»,-հավելել է Ասլանովը։
Նա հայտարարել է, թե այսօր «Ադրբեջանը տարածաշրջանի ամենակայուն և տնտեսապես զարգացած երկիրն է, նույնը կարելի է ասել նաև երկրի ռազմական ուժի մասին»։ Նրա խոսքերով՝ Հայաստանը պետք է հիշի, որ իրենք երբեք չենք հաշտվի «իրենց հողերի գրավման» հետ, և Ադրբեջանը պատրաստ է դիմել նաև այլ միջոցների՝ «հայերի կողմից գրավված տարածքներն ազատագրելու» համար։