Աշխարհ

21.09.2017 12:45


Փհենյանը Թրամփի ելույթը «շան հաչոց» է անվանել

Փհենյանը Թրամփի ելույթը «շան հաչոց» է անվանել

Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Ռի Յոնգ Հոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը անվանել է «շան հաչոց»:

Նա այդպես արձագանքել է Թրամփի հայտարարությանն այն մասին, որ Ամերիկան հարկ եղած դեպքում կարող է ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան:

«Կա հայտնի առած՝ «շունը հաչում է, քարավանը գնում է», Թրամփը միամիտ է, եթե կարծում է, որ իր հաչոցով մեզ կզարմացնի»,- Նյու Յորքում ՄԱԿ-ի հարևանությամբ գտնվող հյուրանոցում լրագրողների հետ զրույցում ասել է Ռի Յոնգ Հոն:

Վաղը Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը պետք է ելույթ ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը