Աշխարհ

21.09.2017 12:30


Թուրքիան առաջիկա 1 տարում պետք է 170.5 մլրդ դոլար արտաքին պարտք վճարի

Թուրքիան առաջիկա 1 տարում պետք է 170.5 մլրդ դոլար արտաքին պարտք վճարի

Թուրքիայի՝ առաջիկա տարվա ընթացքում վճարման ենթակա արտաքին պարտքը կազմում է 170.5 մլրդ դոլար: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից:

Ընդ որում՝ այդ ցուցանիշը չի ներառում Թուրքիայի կարճաժամկետ պարտավորությունները: Նշված գումարից 21.6 մլրդ դոլարը գոյացել է Թուրքիայում գտնվող բանկերի և մասնավոր սեկտորի՝ արտասահմանյան մասնաճյուղերի և գործընկերների նկատմամբ ֆինանսական պարտավորություններից:

Արտաքին ընդհանուր պարտքի 0.5 տոկոսը կազմում են Կենտրոնական բանկի, 14.7 տոկոսը՝ պետական սեկտորի և 84.8 տոկոսը՝ մասնավոր սեկտորի պարտքերը:

Իսկ Թուրքիայի արտաքին կարճաժամկետ պարտքերը 2017թ. առաջին 7 ամիսների ընթացքում ավելացել են 11.1 տոկոսով՝ կազմելով 108.9 մլրդ դոլար: Ընդ որում, թուրքական բանկերի վերցրած արտաքին կարճաժամկետ պարտքերը այդ ժամանակահատվածում աճել են 4.2 տոկոսով՝ հասնելով 59.8 մլրդ դոլարի, իսկ մյուս սեկտորների արտաքին կարճաժամկետ պարտքը ավելացել է 20.8 տոկոսով՝ կազմելով 49 մլրդ դոլար:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը