Ս-400 համակարգերը կտեղակայվեն Թուրքիայի «Աքընջը» ռազմաբազայում. Yeni Şafak
Ս-400 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի միջև բանակցությունների ընթացքում որոշվել է համակարգերը տեղակայել Թուրքիայի ՌՕՈւ՝ Անկարայի մոտակայքում գտնվող «Աքընջը» ավիաբազայում: Այս մասին օգոստոսի 20-ին հայտնել է թուրքական իշխանամետ Yeni Şafak պարբերականի կայքը:
Ըստ աղբյուրի՝ այդ նպատակով ավիաբազայի տարածքում կստեղծվի համակարգերի տեխնիկական սպասարկման և կայանման համար նախատեսված երկու շինություն:
Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 28-ին Թուրքիա այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու են նաև Ս-400 համակարգերի վաճառքին վերաբերող հարցեր: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Սեպտեմբերի 12-ին Էրդողանը հայտարարել է, որ որքանով ինքը տեղյակ է Թուրքիան արդեն կանխավճար է տվել Ռուսաստանին Ս-400 համակարգերի ձեռքբերման համար: Նույն օրը Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինը հայտարարել էր, որ Ս-400-ների համար պայմանագիրը ստորագրվել է, պատրաստվում են դրա իրականացմանը:
Ամերիկյան «Բլումբերգ» գործակալության տվյալներով՝ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար՝ Ս-400 համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար:
Թուրքիան և Ռուսաստանը Ս-400 համակարգերի վաճառքի համար բանակցում են դեռևս 2016-ի հոկտեմբերից: Սակայն նույնիսկ պայմանագրի ստորագրման դեպքում, չի բացառվում, որ ամերիկյան կողմից կամ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից ավելի շահավետ առաջարկ ստանալու դեպքում, Թուրքիան հրաժարվի ռուսաստանյան արտադրության զենիթահրթիռային համակարգերից:
Հիշեցնենք, որ «Աքընջը» ռազմաբազան համարվում է Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման «հրամանատարական կենտրոնը»: Հեղաշրջման փորձից հետո ավիաբազայից հանվել են ավիացիոն միջոցները, զինտեխնիկան, ավիաբազայում ծառայող մի շարք զինծառայողներ ձերբկալված են:
Դեռևս 2016-ի հուլիսի 29-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ փակվելու է Թուրքիայի Աքընջը ավիաբազան և այն բոլոր զորանոցները, որտեղից դուրս են եկել տանկերն, ուղղաթիռներն ու կործանիչները հեղաշրջման փորձի ժամանակ:

Աղբյուրը՝ razm.info