Լրահոս

27.01.2010 16:24

Տիգրան Կարապետյան. «Այսօր ոչ մեկը չի ցանկանում, որ Ղարաբաղի հարցը լուծված լինի»

Տիգրան Կարապետյան. «Այսօր ոչ մեկը չի ցանկանում, որ Ղարաբաղի հարցը լուծված լինի»

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի կարծիքով Թուրքիան շատ է ցանկանում, որ Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցային կողմ, քանի որ այդպիսով հանգիստ կարող է բացել սահմանը, իսկ այսօր, երբ բանակցություններին Հայաստանն է մասնակցում, Թուրքիան կարծում է, որ սահմանը բացելով կդավաճանի Ադրբեջանին։

Իսկ ընդհանուր առմամբ Տ. Կարապետյանը վստահ է, որ ոչ ոք շահագրգռված չէ, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի։

-Այսօր ոչ մեկը չի ցանկանում, որ Ղարաբաղի հարցը լուծված լինի՝ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ Թուրքիան։ Մենք էլ, Ադրբեջանն էլ չենք ուզում։ Ուղղակի խաղ են տանում։ Դա մեծ բլեֆ է,- նշել է Ժողովրդական կուսակցության նախագահը։

Նա նաև ասել է, որ հայկական կողմը ցանկացել է ԼՂ-ին դարձնել բանակցային կողմ, սակայն Ադրբեջանն էլ առաջ է քաշել իր պահանջը՝ գործընթացին պետք է մասնակցի Արցախի ադրբեջանական համայնքը ևս.

-Դա տուպիկային մոտեցում է, չի ունենա ապագա, եթե չլինեն լրացուցիչ պայմանավորվածություններ (որոնք որոշակի վարկածի տեսքով կան)՝ թողնել Լաչինն Արցախին՝ որպես սահման Հայաստանի հետ, մնացած տարածքները փուլ առ փուլ բանակցային թեմա դարձնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։