Լրահոս

21.09.2017 15:46


Հրդեհ է բռնկվել Կարմիրգյուղի տներից մեկի մոտակա ավտոտնակում

Հրդեհ է բռնկվել Կարմիրգյուղի տներից մեկի մոտակա ավտոտնակում

Սեպտեմբերի 20-ին, ժամը 20:35-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կարմիրգյուղ գյուղի Պարույր Սևակ փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 22:02-ին:

Ամբողջությամբ այրվել է Լ. Ա.-ին պատկանող ավտոտնակը (մոտ 18 քմ), ավտոտնակում գտնվող «Volkswagen Golf» մակնիշի 34 SL 369 պետհամարանիշով ավտոմեքենան և հարակից հացատան տանիքը (մոտ 18 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը