Աշխարհ

21.09.2017 16:33


Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմը վարժանքներ է անցկացնում

Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմը վարժանքներ է անցկացնում

Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի ստորաբաժանումները վարժանքներ են սկսել նավախմբի մշտակայան տեղակայման վայրերում՝ Աստրախանում և Մախաչկալայում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի-ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Վարժանքներին մասնակցում է ավելի քան 10 նավ և կատեր, այդ թվում նաև «Դաղստան» և «Թաթարստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Աստրախան», «Վոլգոդոնսկ» և «Մախաչկալա» փոքր հրթիռային նավերը, ինչպես նաև հրետանային և ականազերծող նավեր:

Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության պետը նաև նշել է, որ նավաստիները մշակում են նավերը մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի բերելու, մշտական տեղակայման վայրերից դուրս գալու, ծովում մարտական գործողություններ իրականացնելիս նավերի պաշտպանության համար տեխնիկական միջոցների օգտագործման առաջադրանքներ:

Աստաֆևը նաև նշել է, որ այդ վարժանքները իրականացվում են այս տարվա հոկտեմբերին Կասպից ծովում անցկացվելիք մասշտաբային ծովային զորավարժությանը պատրաստվելու համար:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը