Աշխարհ

21.09.2017 17:29


Թուրքիայի զինուժը հատուկջոկատայիններ է ուղարկել թուրք-սիրիական սահման

Թուրքիայի զինուժը հատուկջոկատայիններ է ուղարկել թուրք-սիրիական սահման

Սեպտեմբերի 20-ին Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի ջոկատները հասել են երկրի հարավային՝ անմիջապես Սիրիային սահմանակից, Հաթայ նահանգ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հատուկջոկատայինները համալրելու են Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառի սահմանային ստորաբաժումները:

Նշենք, որ մինչ այս Թուրքիայի զինուժը տանկերի, թրթուրավոր զրահամեքենաների, հաուբիցների նոր խմբաքանակ է ուղարկել Հաթայ նահանգի՝ թուրք-սիրիական սահմանին տեղակայված ստորաբաժանումներ (1, 2): Համալրումներ են կատարվել նաև Քիլիս և Գազանթեփ նահանգների ստորաբաժանումներում:

Նշենք, որ Հաթայ նահանգը միաժամանակ սահմանակցում է և՛ Սիրիայի Աֆրին շրջանին, որը վերահսկում են քրդական ուժերը, և՛ Իդլիբ նահանգին, որտեղ էլ գործում են զինված տարբեր խմբավորումներ:

Սրան զուգահեռ թուրքական մամուլում պարբերաբար տեղեկություններ են տարածվում Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի գործողությունների մասին: Զինտեխնիկայի նմանատիպ կուատկումները հնարավոր է, որ կատարվում են նոր գործողություններ սկսելու համար: Նշենք, որ երկրի իշխանությունները ևս չեն բացառում նոր գործողությունները Սիրիայում՝ մասնավորապես քրդական ուժերի վերահսկած տարածքներում:

Սիրիայի հյուսիսում գործում են 2 փաստացիորեն ինքնավար քրդական շրջան (կանտոն), որոնք վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորումները: Այդ երկու ինքնավար շրջանների միջև ընկած տարածքը ներկայում վերահսկում են Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող զինված խմբավորումները:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը