Ձերբակալվել են ԱՄՆ-ի երեք կոնգրեսականներ (տեսանյութ)
Նյու Յորքում երեքշաբթի օրը ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի երեք օրենսդիրների։ Ձերբակալվել է նաեւ Նյու Յորքի քաղաքային խորհրդի նախագահը։ Նշված կոնգրեսականներն ու քաղաքային խորհրդի նախագահը ձերբակալվել են Թրամփի երկնաքերի առջեւ անցկացված ցույցի ժամանակ։ Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին երկրից արտաքսելու վտանգից պաշտպանել երիտասարդ այն անձանց, որոնք առանց օրինական փաստաթղթերի Միացյալ Նահանգներ են մուտք գործել անչափահաս տարիքում։ Ցույցը կոչ էր հղում նախագահ Դոնալդ Թրամփին ու հանրապետական մեծամասնություն ունեցող Կոնգրեսին պաշտպանելու այս փախստականների կեցության իրավունքը երկարաձգելու մասին Բարաք Օբամայի օրոք ընդունված ԴԱԿԱ անվանումը ստացած օրենքը։
Լատինամերիկյան ծագում ունեցող, ձերբակալված բոլոր երեք կոնգրեսականներն ու քաղաքային խորհրդի նախագահն ավելի ուշ ազատ են արձակվել։
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը նման մոտավորապես 8ՕՕ հազար փախստականների հարցով օրենքի ընդունելի բանաձեւ ներկայացնելու համար Կոնգրեսին տվել է մինչեւ եկող տարվա սկիզբը ժամանակ։
Օրենսդիրներն ու փախստականների իրավունքների պաշտպան խմբերը հորդորում են Թրամփին Կոնգրեսի հետ համատեղ ընդունել մի տարբերակ, որն առանց փաստաթղթերի այս փախստականների համար ուղի կհարթեր դեպի քաղաքացիություն, անկախ սահմանային անվտանգության միջոցառումների մասին որոշմանը։

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն