Լրահոս

21.09.2017 07:35


Բերդի շենքի բնակարաններից մեկի նախասրահում օձ են բռնել

Բերդի շենքի բնակարաններից մեկի նախասրահում օձ են բռնել

Սեպտեմբերի 20-ին, ժամը 14:21-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի նախասրահում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բնակարանի նախասրահից բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը