Պակիստանի ՌՕՈւ հրամանատարի պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան
Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքու ժամանած Պակիստանի ՌՕՈւ հրամանատար, ավիացիայի մարշալ Սոհաիլ Ամանի պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմաօդային ուժերի միջև ռազմական, ռազմակրթական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Նույն օրը Պակիստանի ՌՕՈւ հրամանատար հանդիպել է նաև Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալլեդդին Հեյդարովին: Փոխանցում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսի 27-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը և Պակիստանը պայմանագիր են կնքել Ադրբեջանին 10 միավոր պակիստանյան արտադրության MFI-395 Super Mushshak մխոցային ուսումնամարտական ինքնաթիռ վաճառելու վերաբերյալ:
Այս տարվա փետրվարին ադրբեջանական կողմը հայտարարել է, որ սպառազինության մատակարարման վերաբերյալ պայմանագիր է կնքել Պակիստանի հետ, սակայն զենքի տեսակների և պայմանագրի գումարի մասին ոչինչ չէր հաղորդվում: Միևնույն ժամանակ 2016-ի նոյեմբերին պակիստանյան կողմը հայտարարել է 5 տարվա ընթացքում Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության, այդ թվում՝ ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարման ծավալները 500 մլն ԱՄՆ դոլարի հասցնելու ծրագրի մասին:

Աղբյուրը՝ razm.info