Բարսելոնա. Աջակցում ենք կատալոնացիների մեծամասնության կամքն անկախության հարցում
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել, որում աջակցում է կատալոնացիների մեծամասնության կամքն Իսպանիայից անկախանալու հարցում.
«Վերջին օրերին, և հատկապես այսօր տեղի ունեցած իրադարձություններին անդրադառնալով, կապված Կատալոնիայում քաղաքական իրավիճակի հետ, «Բարսելոնան», հավատարիմ մնալով իր պատմական նվիրվածությանն ազգի պաշտպանությանը, ժողովրդավարությանը, խոսքի ազատությանն ու ինքնորոշմանը, դատապարտում է ցանկացած գործողություն, որը կարող է խոչընդոտել այդ իրավունքների ազատ իրականացմանը:
Այդ իսկ պատճառով, «Բարսելոնան» հրապարակայնորեն իր աջակցությունն է հայտնում այն մարդկանց, կազմակերպություններին և հաստատություններին, որոնք աշխատում են այդ իրավունքները երաշխավորելու ուղղությամբ:
«Բարսելոնան», առավելագույն հարգանք ունենալով իր տարբեր անդամների նկատմամբ, հետագայում ևս կաջակցի կատալոնացիների մեծամասնության կամքն ու դա կանի քաղաքացիական, խաղաղ և օրինակելի ձևով»,- ասվում է «Բարսելոնայի» տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք` հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում նախատեսված է անցկացնել հանրաքվե` Իսպանիայից անկախանալու վերաբերյալ:

Աղբյուրը՝ armsport.am