Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը տարածաշրջանի կայունության բանալին է․ Էրդողան
«Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը Հարավային Կովկասի կայունության բանալին է»,-ելույթ ունենալով Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում, հայատարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ պատճառով «պետք է լավագույնս աշխատենք Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները լուծելու ուղղությամբ»։ Հաղորդում է civil.ge-ն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում միասնաբար հանդես կգան։
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ՄԱԿ-ում ելույթ կունենա սեպտեմբերի 21-ին։

Աղբյուրը՝ aliq.ge