Լրահոս

27.12.2010 09:59


Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ դեկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նախահարձակ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որոնց ընթացքում արձակվել է շուրջ 450 կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում տեղակայված ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը,  բացի ինքնաձիգերից, կիրառել է "СВД" տիպի դիպուկահարային հրացաններ, "РПК" և  "ПК" տեսակի գնդացիրներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո նախահարձակ հակառակորդի ակտիվությունը շփման գծի բոլոր ուղղություններում ճնշվել է:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը