Դրամաշնորհների արժանացել են Հայաստանում աշխատող 25 գիտական խմբեր
Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամը /ՀԱԳԿՀ, Armenian National Science and Education Fund - ANSEF/ հայտարարել է 2011թ. դրամաշնորհները, որոնց հերթական անգամ արժանացել են Հայաստանում աշխատող 25 գիտական խմբեր: ՀԱԳԿՀ հանձնաժողովն ավարտեց ստացված 161 հայտերի երեք ամիս տևած քննությունը և 40 գրախոսողների կարծիքների հիման վրա ընտրեց 25 լավագույններին: Նրանց մեջ են 18 խմբեր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներից /այդ թվում 5' Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից, 4' Բյուրականի աստղադիտարանից, 3' Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից/, 6' Երևանի պետական համալսարանից և 1' Հայկական պետական ճարտարագիտական համալսարանից: