Աշխարհ

20.09.2017 18:39


ՌԴ ՊՆ-ից հերքում են «Արևմուտք-2017-ի» ժամանակ քաղաքացիականների հրթիռակոծման լուրը (տեսանյութ)

ՌԴ ՊՆ-ից հերքում են «Արևմուտք-2017-ի» ժամանակ քաղաքացիականների հրթիռակոծման լուրը (տեսանյութ)

ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանից հերքել են այդ տեղեկությունը, որ ռուս-բելառուսական համատեղ «Արևմուտք 2017» զորավարժության ընթացքում ՌԴ ՌՕՈւ ուղղաթիռը կրակել է հանդիսականների ուղղությամբ:

«Արևմուտք 2017» զորավարժության ընթացքում քաղաքացիականnերի ուղղությամբ հրթիռակոծության մասին հայտնել էր ռուսաստանյան «66.ru» լրատվակայքը:

Հրապարակմանը կից տեսանյությում երևում է այն պահը, երբ Կա-52 ինքնաթիռը հրթիռ է արձակում կայանված բեռնատարի ուղղությամբ: Պայթյունի պահին այդտեղ երևում է մեկ քաղաքացիական անձ և այլ մեքենաներ:

Դեպքի վայրից ականատեսը լրատվակայքին պատմել է, որ հրթիռակոծության արդյունքում այրվել է առնվազն երկու մեքենա և երկու հոգի էլ ծանր վնասվածքներ են ստացել:

ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանից, սակայն, հերքել են «Արևմուտք 2017» զորավարժության ընթացքում ուղղաթիռի կողմից քաղաքացիականների հրթիռակոծության մասին լուրը:

Նշվում է, որ սոցցանցերում հայտնված տեսագրությունը նկարահանվել է այլ ժամանակ, ոչ թե` «Արևմուտք 2017» զորավարժության: Այդ ժամանակ ուղղաթիռներից մեկի թիրախավորման համակարգը սխալ թիրախ է ընտրել, իսկ հրթիռակոծության արդյունքում վնասվել է մեկ բեռնատար մեքենա, իսկ այնտեղ մարդիկ չեն եղել:

Նման նկարագրությանը քիչ թե շատ համապատասխանում է նույն «66.ru» լրատվակայքի հրապարակած հաջորդ տեսանյութը, որը արվել է արդեն պայթյունից հետո:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը