PKK-ի շուրջ 600 զինյալ «վնասազերծվել է» հարվածային ԱԹՍ-ների միջոցով. Al-Monitor
2016-ի սեպտեմբերից սկսած մինչև այժմ «վնասազերծվել է» «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) շուրջ 2000 զինյալ, որից 600-ը (մոտ 30 տոկոսը)՝ հարվածային ԱԹՍ-ների միջոցով: Այս մասին հայտնում էհեղինակավոր Al-Monitor լրատվակայքը՝ հղում անելով Թուրքիայի անվտանգության աղբյուրներին:
Աղբյուրը հայտնում է, որ բացի քուրդ զինյալներից ԱԹՍ-ների հարվածների պատճառով կորուստներ են արձանագրվել նաև քաղաքացիականների շրջանում: 2017-ի օգոստոսի 31-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում թուրքական արտադրության Bayraktar TB2 ԱԹՍ-ն հարվածել է քաղաքացիականներին, ինչի արդյունքում սպանվել է 1 քաղաքացիական, ևս 3-ը՝ վիրավորվել է:
Al-Monitor-ը նաև հայտնում է, որ օգոստոսի վերջին PKK-ի զինյալները քաղաքացիական ԱԹՍ են օգտագործել ԱԳՍ-17 նռնականետից ձևափոխված պայթուցիկը Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա նետելու համար: Ըստ աղբյուրի՝ վիրավորվել է 2 զինծառայող: Սա մոտ 40 տարվա թուրք-քրդական հակամարտության ընթացքում առաջին դեպքն է, երբ PKK-ն ԱԹՍ է օգտագործում ուժայիններին հարվածելու համար:
Նշենք, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Հանրապետա-ժողովրդական կուսակցության» Ստամբուլից պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն դեռևս սեպտեմբերի 6-ին, անդրադառնալով քաղաքացիականներին ԱԹՍ-ով հարվածելու միջադեպին, հայտարարել է, որ պետությունը ԱԹՍ-ներով քաղաքացիականներ է սպանում՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ»: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը
Նրա հայտարարությունից հետո Թուրքիայի իշխանությունները, այդ թվում նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էին նրան և կուսակցությանը՝ «ահաբեկիչներին աջակցելու համար»: Անկարայի դատախազությունը նույնիսկ հետաքննություն է սկսել նրա նկատմամբ:

Մանրամասները՝ razm.info-ում։