Աշխարհ

20.09.2017 16:33


Աֆղանստանին փոխանցվել է առաջին արդիականացված UH-60s Black Hawk ուղղաթիռը

Աֆղանստանին փոխանցվել է առաջին արդիականացված UH-60s Black Hawk ուղղաթիռը

Աֆղանստանին է մատակարարվել ամերիկյան UH-60s Black Hawk բազմանպատակային ուղղաթիռ: Ուղղաթիռների առաջին խմբաքանակի 4 ուղղաթիռներից մեկի վերանորոգման և արդիականացման աշխատանքները ավարտվել էին օգոստոսի 15-ին: Այս մասին հայտնում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության ֆեյսբուքյան էջը:

Ուղղաթիռների առաջին խումբը նախատեսվում էր Աֆղանստանին մատակարարել ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Ըստ բրիտանական Jane`s ռազմական հանդեսի՝ Black Hawk-ները պետք է փոխարինեն Աֆղանստանի ԶՈւ-ում առկա ռուսաստանյան Մի-17 ուղղաթիռներին: ԱՄՆ սենատորներից մեկը 2016-ի նոյեմբերին, առանց ժամկետներ նշելու, հայտնել էր, որ ԱՄՆ-ն պահեստից Աֆղանստանին է մատակարարելու 53 միավոր UH-60 Black Hawk ուղղաթիռ:

Մասնագիտացված Military Times լրատվակայքը, վկայակոչելով ԱՄՆ բանակի իր աղբյուրին, մայիսին նշել էր, որ ԱՄՆ պատրաստվում է Աֆղանստանին մատակարարել ընդհանուր առմամբ 157 միավոր UH-60 Black Hawk ուղղաթիռ:

Նշվում է, որ Մի-17 ուղղաթիռների փոխարինման անհրաժեշտությունը առաջացել էր Աֆղանստանի ԶՈւ-ում ուղղաթիռների պահպանման, տեխնիկական սպասարկման թերությունների, վերանորոգման անհրաժեշտության պատճառով:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը