Լիգայի Գավաթ. ՄՅՈւ-ի հիմնական կազմի 4 ֆուտբոլիստ չի մասնակցի Բյորթոն Ալբիոնի հետ խաղին
«Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմի 4 ֆուտբոլիստ չեն մասնակցի լիգայի Գավաթի 3-րդ փուլի` «Բյորթոն Ալբիոնի» հետ խաղին:
Այս մասին պատմել է մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
«Ոչ ես չեմ պատրաստվում 11 փոփոխություն կատարել, բայց 4 ֆուտբոլիստի ես 2-շաբաթյա հանգիստ եմ տրամադրել: Ովքեր են այդ ֆուտբոլիստնե՞րը. Դավիդ Դե Խեան, Անտոնիո Վալենսիան, Մատիչն ու Բային:
Սա ֆուտբոլ է, այսօր նրանք հանգստանում են, բայց եթե մենք դուրս գանք հաջորդ փուլ, այս տղաները, հավանաբար, կխաղան, իսկ ես հանգիստ կտրամադրեմ մյուսներին»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Manchester Evening News»-ը:
Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բյորթոն Ալբիոն» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին:

Աղբյուրը՝ armsport.am