Աշխարհ

20.09.2017 10:35


Իրանի զինուժը կհամալրվի տեղական արտադրության հարվածային ուղղաթիռով

Իրանի զինուժը կհամալրվի տեղական արտադրության հարվածային ուղղաթիռով

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի համար Իրանում հարվածային ուղղաթիռ են արտադրում։ Ուղղաթիռի կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ուղղաթիռի մարտավարա-տեխնիկական բնութագրերի մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակվել։ Հայտնի է, որ անձնակազմը բաղկացած է լինելու 2 հոգուց։

Ուղղաթիռի կառուցման մասին Իրանում առաջին անգամ հայտարարել են 2014-ի սեպտեմբերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հաջիզադեն հայտարարել էր, որ Իրանը մոտ 10 տոննա կշռող հզոր ավիառումբ ունի, որը հնարավոր է նետել «Իլյուշին» ինքնաթիռներից։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը