Աշխարհ

20.09.2017 12:26


Վրաստանում որդեգրումների թիվը նվազել է

Վրաստանում որդեգրումների թիվը նվազել է

Վրաստանի սոցիալական ծառայության գործակալության տվյալներով՝ երկրի տարածքում գործող մանկատներում ապրում է 1523 երեխա։ Խնամատար ընտանիքներում այս պահին խնամվում է շուրջ 350 երեխա։ Վերջիններիս խնամքը նման ընտանիքներում կազմակերպվում է պետական միջոցներով։

Խնամատար ընտանիքներում դաստիարակվող երեխաների թիվը տարեցտարի նվազում է։ Նրանց թիվը 2015 թ․-ին 415 էր, 2016-ին` 394, 2017-ին՝ 350։

Այս տարի նախորդ տարվա համեմատ նվազել է նաև մանկատան սաների թիվը։

Ինչ վերաբերվում է որդեգրումներին՝ 2015-ին որդեգրվել է 164 երեխա, 2016-ին` 201, 2017-ին` 82: Երեք տարվա ընթացքում օտարերկրացիների կողմից որդեգրվել է 12 երեխա։ Օտարերկրացիների կողմից որդեգրման ցուցանիշը ևս նվազում է։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը