Լրահոս

20.09.2017 11:29


Հրդեհ է բռնկվել Արագյուղում

Հրդեհ է բռնկվել Արագյուղում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 17:23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2 տան մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:03-ին, մարվել՝ 22:18-ին:

Այրվել են անասնագոմի տանիքից մոտ 150 քմ փայտյա կառուցատարրեր, հացատան տանիքից՝ մոտ 100 քմ, 15 անվադող, մոտ 2 խմ աթար, մոտ 600 հակ պահեստավորված անասնակեր և ծածկից մոտ 50 քմ փայտյա կառուցատարրեր:

Այս խորագրի վերջին նյութերը