Լրահոս

20.09.2017 11:01


Քաջարանի եկեղեցու մոտ պայթունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել

Քաջարանի եկեղեցու մոտ պայթունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 20-ին, ժամը 00:03-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի եկեղեցու մոտակայքում պայթունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ս. Հ.-ին պատկանող այգում գտնվող փայտյա տնակում. այրվող ազբոշիֆերների ձայնը թողել է պայթյունի տպավորություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:12-ին, մարվել՝ 03:19-ին:

Այրվել է տնակը (մոտ 30 քմ)՝ ամբողջությամբ և ներսում գտնվող կենցաղային իրեր:

Այս խորագրի վերջին նյութերը