Լրահոս

25.12.2010 13:03


Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության աշխատակիցները' օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների հետ համատեղ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել: Օպերատիվ միջոցառումների արդյունքում Էրեբունու վարչական տարածքում հայտնաբերվել է ութ տնտեսվարող սուբյեկտ, որոնք շուրջ մեկ ամիս գործել են առանց պետական գրանցման' հարկային դաշտից դուրս:

Մասնավորապես, բացահայտվել են ավտոմեքենաների շարժիչների վերանորոգման, փափուկ կահույքի, փայտամշակման արտադրամասեր, պատճենահանման ծառայության սրահ, մանրածախ առևտրի կետ, ավտոլվացման  և ավտոտեխսպասարկման մի քանի կետեր: Ապօրինի գործունեություն իրականացրած տնտեսվարողների գործունեությունը կասեցված է: Կազմվել են համապատասխան ակտեր և առաջադրվել պետբյուջե գանձման ենթակա գումարներ: Իրավախախտում թույլ տված անձանց նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Օպերատիվ հետախուզության վարչության Արարատի բաժնի աշխատակիցներն էլ հայտնաբերել են ձավարի արտադրությամբ զբաղվող արտադրամաս և ատամնաբուժարան, որտեղ իրականացվել է նաև դեղորայքի վաճառք: Ապօրինի ձեռնարկատիրոջ գործունեության արդյունքում պետությանը հասցված է մոտ մեկ միլիոն դրամի վնաս:

Իսկ Խորհրդայինի բաժնի աշխատակիցները' տարածքային հարկային տեսչության հետ համատեղ ապօրինի գործող բիլիարդի խաղասրահ են հայտնաբերել: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը տնտեսվարողը կազմակերպել է մոտ երկու ամիս առաջ' չունենալով պետական գրանցում: Ապօրինի գործունեությունը կասեցվել է, թաքցված հարկերի չափը ճշտվում է:

            ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը