Աշխարհ

19.09.2017 14:02


Գրիգոր Սահակյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Գրիգոր Սահակյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Սլովենիայի Մարիբոր քաղաքում տեղի ունեցած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Ձյուդոյի ՀՀ երիտասարդական հավաքականը՝ Էրիկ Հարությունյան (55 կգ), Գասպար Հայրապետյան (55 կգ), Վահագն Չալյան (81 կգ) և Գրիգոր Սահակյան (90 կգ) կազմով, Սլովենիա էր մեկնել հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ձյուդոյի երիտասարդական հավաքականը պատրաստվում է հոկտեմբերի 18-ից 22-ը Խորվաթիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը