Աշխարհ

19.09.2017 14:30


Թուրքիայի զինուժը շարունակում է նոր զինտեխնիկայով համալրել թուրք-սիրիական սահմանը

Թուրքիայի զինուժը շարունակում է նոր զինտեխնիկայով համալրել թուրք-սիրիական սահմանը

Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի զինուժը հաուբիցների և զրահափոխադրիչների հերթական խումբn է ուղարկել երկրի հարավ-արևելք՝ անմիջապես Սիրիային սահմանակից Քիլիս նահանգ: Այս մասին հայտնում էթուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Զինտեխնիակայի նոր խմբաքանակի մեջ եղել է 8 միավոր հաուբից, զրահափոխադրիչների քանակի մասին տեղեկություններ հայտնի չեն: Զինտեխնիկայի նոր խմբաքանակը տեղակայվելու է Թուրքիայի ԶՈւ՝ անմիջապես Սիրիային սահմանակից ստորաբաժանումներում:

Նշենք, որ վերջին մի քանի օրերին Թուրքիայի զինուժը նոր զինտեխնիկայով է համալրել նաև Հաթայ և Գազիանթեփ նահանգների ստորաբաժանումները:

Միևնույն ժամանակ թուրքական մամուլը մի քանի անգամ տեղեկություններ տարածեց, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում նոր գործողություններ է սկսելու: Մասնավորապես Օգոստոսի 30-ին թուրքական «Սաբահ» պարբերականը հայտնել է, որ Թուրքիայի զինուժը սեպտեմբերին պատրաստվում է երկրորդ ռազմական գործողությունը սկսել Սիրիայի հյուսիսում՝ մասնավորապես Իդլիբի նահագում: Մյուս կողմից դեռևս հունիսին թուրքական Karar թերթը հայտնել է, որ Թուրքիայի զինուժը հնարավոր է՝ Սիրիայի Աֆրին շրջանում քրդական կառույցների դեմ նոր գործողություններ սկսի:

Սիրիայի քրդերի դեմ նոր ռազմական գործողությունները չեն բացառում նաև երկրի իշխանությունները: Թուրքիայի նախագահը, պաշտպանության նախարարը մի քանի անգամ հայտարարել են, որ Թուրքիայի անվտանգության համար «սպառնալիք առաջացնելու դեպքում» նոր գործողություններ կսկսեն Սիրիայի քրդական խմբավորումների դեմ:

Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գործում են 2 փաստացիորեն ինքնավար քրդական շրջան (կանտոն), որոնք վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորումները:

Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ընթացքում Թուրքիայի զինուժին հաջողվեց գրավել մոտ 2000 քառ. կմ տարածք՝ դրանով իսկ փաստացիորեն խոչընդոտելով քրդական երկու կանտոնների միավորումը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը