Աշխարհ

19.09.2017 14:40


Ախալցիխեում երեխաների զանգվածային թունավորում է գրանցվել

Ախալցիխեում երեխաների զանգվածային թունավորում է գրանցվել

Վրաստանի հանրային առողջության կենտրոնն ու սննդամթերքի անվտանգության գործակալությունը պարզում են Ախալցիխեում երեխաների թունավորման պատճառները։ Հետաքննության արդյունքները պարզ կլինեն երեք օրից։

Պաշտոնական տեղեկությամբ՝ Ախալցիխեի բոլոր մանկապարտեզներից փորձաքննության են վերցվել ջրի և սննդի նմուշներ։ Այս փուլում մասնագետները մանկապարտեզներում վերահսկողության անհրաժեշտություն չեն տեսնում։ Շրջանառվող նախնական վարկածի համաձայն՝ որպես թունավորման պատճառ հավանական է համարվում ցրտահարությունից առաջացած վիրուսը։

Ախալցիխեում թունավորման ախտանիշով 68 դեպք է գրանցվել, երեխաներից 35-ը հիվանդանոց է տեղափոխվել։ «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ այս պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 11 երեխա, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Նույն աղբյուրի տեղեկատվությամբ՝ տասնյակ երեխաներ մանկապարտեզ չեն այցելել․ նրանց մոտ ևս նույն նշաններն են՝ սրտխառնոց, ցավեր որովայնի հատվածում և բարձր ջերմություն։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը